Ունենք 2094 առողջացած և 22 մահվան դեպք, եւս 8-ն էլ՝ այլ հիվանդության հետեւանքով:

Նոյեմբերի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 132.346 դեպք, որից 105.149-ը՝ առողջացած, 2090-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 24.580 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 502.607 թեստավորում:

Այսպիսով՝ երեկ կատարվել է 3656 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1476 նոր դեպք: Ունենք 2094 առողջացած և 22 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 527 է: