«Ռոմայի» հաղթանակն ու Մխիթարյանի հեթ-տրիկը (ֆոտո, վիդեո) #Mkhitaryan #ASRoma #SerieA

Իտալիայի առաջնության 7-րդ տուրի խաղում «Ռոման» հյուրընկալվեց «Ջենոային» եւ առավելության հասավ 3։1 հաշվով։

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Առաջինը հաջողության հասան հյուրերը։ Առաջին խաղակեսի ավելացված երկրորդ րոպեին աչքի ընկավ Հենրիխ Մխիթարյանը։ Ընդմիջումից հետո «Ջենոան» կարողացավ խփել պատասխան գոլը, սակայն 66-րդ րոպեին հայ ֆուտբոլիստը խփեց երկրորդ գոլը, իսկ 85-րդ րոպեին ձեւակերպեց հեթ-տրիկ։

Մայրաքաղաքային թիմը 14 միավորով երրորդ տեղում է։

Իտալիայի առաջնություն, 7-րդ տուր

«Ջենոա» – «Ռոմա»՝ 1։3 (տեսանյութ)

Մարկո Պիացա, 50 – Հենրիխ Մխիթարյան, 45+2, 66, 85

Pinpoint header!
#ASRoma #GenoaRoma pic.twitter.com/aDrJJNiiyg— AS Roma English (@ASRomaEN) November 8, 2020

@HenrikhMkh
#ASRoma #GenoaRoma pic.twitter.com/5Dl6lqVqv5— AS Roma English (@ASRomaEN) November 8, 2020

«Ատալանտա» – «Ինտեր»՝ 1։1 (տեսանյութ)

Ալեքսեյ Միրանչուկ, 79 – Լաուտարո Մարտինես, 58

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում