Անկարան փորձում է թելադրել ԱՄՆ նոր վարչակազմի պայմանները

Թուրքիան հույս ունի, որ ԱՄՆ նոր վարչակազը կհրաժարվի տարածաշրջանային խնդիրների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ միակողմանի մոտեցումից, հայտարարել է երկրի փոխնախագահ Ֆաութ Օկտայը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Ամերիկայի հետ մենք տարաձայնություններ ունենք տարածաշրջանային խնդիրների շուրջ՝ Սիրիա, Իրաք, Լիբիա, Արեւելյան Միջերկրական ծով, Ադրբեջան-Հայաստան, Կիպրոսի եւ Հունաստանի հետ Թուրքիայի հարաբերություններ… Այդ ամենը վերաբերում է անմիջական կերպով մեզ: Այդ հարցերի շուրջ նոր վարչակազմի վերաբերմունքը, իհարկե, կհետաքրքրի մեզ, կազդի մեզ վրա: Մենք հետեւում ենք դրան մեծ ուշադրությամբ: Մեր ակնկալիքը միակողմանի մոտեցումներից հեռու մնալն է»,-ասել է Օկտայը Kanal7 հեռուստաալիքի եթերում: