Կարելիայի վարչապետն ու նրա տեղակալները վարակվել են կորոնավիրուսով

Կարելիայի վարչապետ Ալեքսանդր Չեպիկը, առողջապահության եւ սոցիալական հարցերով նրա տեղակալ Իգոր Կորսակովը, ինչպես նաեւ իրավապահ մարմինների հետ համագործակցության հարցերով հանրապետության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Պշենիցինը վարակվել են կորոնավիրուսով, հայտնել է հանրապետության ղեկավար Արթուր Պարֆենչիկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Ցանկանում եմ շուտափույթ ապաքինում բոլորին, ովքեր բախվել են հիվանդության հետ, այդ թվում՝ Կարելիայի կառավարության անդամներին՝ վարչապետ Ալեքսանդր Չեպիկին, առողջապահության եւ սոցիալական հարցերով նրա տեղակալ Իգոր Կորսակովին, նաեւ իրավապահ մարմինների հետ համագործակցության հարցերով Կարելիայի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Պշենիցին»,-գրել է նա «ՎԿոնտակտե» սոցցանցի իր էջում: