Արմեն Աբազյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն

Նախագահի հրամանագրով Արմեն Աբազյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն: Այս մասին հայտնում է նախագահի պաշտոնական կայքէջը:

Հաղորդվում է նաև, որ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` Միքայել Համբարձումյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի, ինչպես նաև տեղակալի պաշտոնից:

Արման Աբազյանը օգոստոսին նշանակվել էր ԱԱԾ տնօրենի տեղակալ:

Հոկտեմբերի 8-ին էլ Արգիշտի Քյարամյանն էր ազատվել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից: