Հաց՝ առանց դրոժի. ամենաօգտակար հացի բաղադրատոմսը

Բաղադրիչներ

  1. Տարեկանի ալյուր – 2.5 բաժակ
  2. Յոգուրտ – 1 բաժակ
  3. Մեղր – 0.125 բաժակ
  4. Կաթ – 0.25 բաժակ
  5. Սոդա – 1 թ/գ
  6. Փխրեցուցիչ – 0.5 թ/գ
  7. Աղ – 0.5 թ/գ
  8. Քիմիոն – 0.75 թ/գ

Պատրաստման եղանակը

  1. Ջեռոցը տաքացնել մինչև 200 աստիճան: Թխման համար նախատեսված կաղապարը յուղապատել: Ալյուրը խառնել սոդայի, փխրեցուցչի, աղի և քիմիոնի սերմերի հետ:
  2. Առանձին թասի մեջ խառնել յոգուրտը, ջրիկ մեղրը և կաթը:
  3. Յոգուրտային զանգվածը լցնել ալյուրի վրա և լավ խառնել: Խմորը պետք է ստացվի պինդ և կպչուն: Լավ հունցել մի քանի րոպե:
  4. Խմորը տեղավորել նախապատրաստած կաղապարի մեջ:
  5. Խմորը դնել ջեռոցը և թխել 30 րոպե: Հետո իջեցնել ջերմաատիճանը մինչև 180 աստիճան և շարունակել թխել ևս 20 րոպե: Մատուցել սառը վիճակում:

Նյութի աղբյուրը