Եղունգները թույլ են և կոտրվո՞ւմ են. կարդացեք սա

Եղունգների թուլության պատճառ կարող են դառնալ բազմաթիվ գործոններ: Fithacker.ru-ն ներկայացրել է բնական միջոց, որը կօգնի ամրացնել եղունգները, խթանել դրանց աճը: Այն պատրաստվում է վիտամիններով և հանքանյութերով հարուստ բաղադրիչներից, չի պարունակում ագրեսիվ քիմիական նյութեր: Բացի այդ՝ հակասնկային, հակաբակտերիալ հատկություններ ունի:

Բաղադրիչներ

  • թափանցիկ լաք եղունգների համար
  • 3 պճեղ մաքրած սխտոր
  • 20 կաթիլ կիտրոնի հյութ
  • 1 պարկուճ վիտամին E:

Ինչպես պատրաստել

  • Սխտորը 15 րոպե թողեք տաք ջրում, տրորեք:
  • Պաստան, վիտամին E-ն ավելացրեք թափանցիկ լաքին, ավելացրեք 20 կաթիլ կիտրոնի հյութ: Մի քանի րոպե խառնեք:
  • Քսեք եղունգներին, թողեք չորանա:
  • Օգտագործեք ամեն օր:
  • Ցանկալի արդյունքի հասնելու համար այս միջոցը պետք է օգտագործել մեկ ամիս:

Նյութի աղբյուրը