Տղամարդը լուսանկարեց իր քնած կնոջն ու որդուն․ Նրա նկարին կից արված նրա գրառումը ցնցեց հազարավոր մարդկանց

Տղամարդը լուսանկարեց իր քնած կնոջն ու որդուն․ նկարին կից արված նրա գրառումը ցնցեց հազարավոր մարդկանց

Ներկայացնում ենք Բոբբի Վեսսոնին Ալաբամայից, ով աշխարհում ամենաշատը սիրում է իր ընտանիքն ու հաճախ է իր ֆեյսբուքյան էջում հրապարակում իր կնոջ ու երեխայի լուսանկարները:
Բայց այս լուսանկարը և գրառումը մինչև հոգու խորքը հուզեցին հարյուրհազարավոր մարդկանց:

«Իմ կինն է քնած: Մեկ ժամ անց նա կարթնանա և կսկսի պատրաստվել աշխատանքի գնալու:

Անհրաժեշտ ամեն ինչը նա զգուշությամբ կհավաքի պայուսակի մեջ, արագ կհարդարի մազերը և կդիմահարդարվի: Անպայման կասի, որ սարսափելի տեսք ունի: Ես, իհարկե, չեմ համաձայնվի և նրա համար սուրճ կպատրաստեմ:

Հետո նա կնստի բազմոցին՝ ոտքերը խաչած, և կսկսի նախաճաշել՝ երջանկությամբ խաղալով փոքրիկի հետ, ով համառորեն կփորձի մագլցել նրա վրա:

Մեր խոսակցության ընթացքում նա մի քանի անգամ «կկախվի»՝ անհայտ ուղղությամբ նայելով, մտովի իրեն պատրաստելով աշխատանքային հերթափոխին: Նա կարծում է՝ ես չեմ նկատում:

Նա կհամբուրի փոքրիկին, կհամբուրի ինձ և կգնա հոգ տանելու ամենաբարդ իրավիճակում գտնվող մարդկանց մասին: Ավտովթարից վնասվածներ, փամփուշտներից վիրավորվածներ, այրվածներ, կոտրված վերջույթներով պրոֆեսորներ, ուսանողներ, հոգևորականներ, չքավորներ, հարուստներ, թմրամոլներ և մարմնավաճառներ, մայրեր ու հայրեր, որդիներ ու դուստրեր. նրա համար կարևոր չէ, թե դու ով ես, ինչ է քեզ հետ տեղի ունեցել:

Նա հոգ կտանի քո մասին:

14 ժամ անց նա նորից տուն կգա, կհանի կոշիկները, որոնք հերթապահության ժամանակ ակամա տրորել էին ինչ-որ մեկի արցունքները, ինչ-որ մեկի արյունը… Նա դրանք կհանի հոգնած ոտքերից ու կթողնի միջանցքում:

Երբեմն նա չի ուզում ոչինչ պատմել: Երբեմն անհամբեր է, որ պատմի:

Երբեմն նա լաց է լինում և ծիծաղում է միաժամանակ, իսկ երբեմն պարզապես լաց է լինում: Բայց հանուն բոլորի, ովքեր իր օգնության կարիքն ունեն, նա նորից կարթնանա հաջորդ անգամ և կգնա աշխատանքի:

Իմ կինը բուժքույր է: Կինս հերոս է»: