Կերակրի սոդայով պատրաստված այս միջոցն օգտագործեք քնելուց առաջ և հրաժեշտ տվեք դեմքի հետ կապված բոլոր խնդիրներին

Հիանալի արդյունք.

Այս դիմակի անհրաժեշտ պարագաներն են.

— Մի քանի ճ/գ կերակրի սոդա
— Բնական հանքային ջուր (երբեք մի փոխարինեք այն ծորակի սովորական ջրով).
— Կիտրոն, եթե ձեր մաշկը շատ յուղոտ է.
— Ցանկացած այլ բաղադրիչ, որին ձեր մաշկը սովոր է, ինչպես օրինակ ալոե վերա, ձիթապտղի յուղ և այլն:

Պատրաստումը.

— Լցնել սոդան ջրի մեջ

— Խառնել

— Ավելացնել մի քանի կաթիլ կիտրոնի հյութ և կամ կես գդալ մեղր՝ կախված ձեր նախընտրությունից: Կարող եք օգտագործել նաև ասպիրին, որը հրաշալի կերպով փափկեցնում է դեմքի մաշկը:

Օգտագործումը.

Քսեք այս դիմակը դեմքին այնպես, որ աչքերի շուրջբոլորը չքսվի:

Թողեք մնա  քառորդ ժամից մոտ  20 րոպե:

Լվացվեք առատ ջրով:

Եթե տեսնում եք, որ դեմքի մաշկը չորացել է, ապա օգտագործեք խոնավացնող կրեմ:

Այս պրոցեդուրայից  անմիջապես հետո կնկատեք, թե ինչպես է դեմքի մաշկը դարձել էլաստիկ և հարթ:

Զգուշացում. Ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը:

Նյութի աղբյուրը